ԵՐԵՎԱՆ — Օպերայի տարածքում շարունակվում են բախումները ոստիկանության և սրճարանների աշխատակիցների միջև։ Ապամոնտաժման դեմ պայքարողների միացել են նաև ոչ ավանդական ուժեր։
Հայաստանի Օռկերի ազգային ֆեդերացիան իր աջակցությունն է հայտնել կաֆեների ապամոնտաժման դեմ պայքարողներին։ ՀՕԱՖ-ը կոչ է անում խաղաղ եղանակով վիժեցնել ապամոնտաժումը։
«Մենք խստորեն դատապարտում ենք քաղաքային իշխանության ոտնձգությունը քաղաքի սիրտ ու հոգի դարձած կաֆեների ապամոնտաժումը»,- նշել է Յոնջլ Ֆրթունցը, — «Թողեք էդ մարդիկ աշխատեն գոնե մինչև սեկտեմբեր»։
Օռկերի գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ ապամոնտաժվող կաֆեներում բավական հաճախ են հնչել հեղափոխական երգեր, ինչը անբարոյական է դարձնում նրանց ապամոնտաժելը։
«Ահավասիկ հիասթափված ենք. մենք էլ ենք մասնակցել թավշյա հեղափոխությանը, մենք էլ ենք գոռացել “Նիկոլ՝ վարչապետ”, սակայն Օպերայի շուրջը կանաչապատելու նախագիծը սրճարանների հաշվին, պարզապես սրտխառնոց է առաջացնում», — նշէլ է Օռկը։
[…] armcomedy.am […]
[…] Աղբյուրը՝ armcomedy.am […]