ԵՐԵՎԱՆ — Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում գտնվող Վրսատանի նախագահը հայտարարել է հայկական կողմի անսպասելի առաջարկի մասին։ Զուրաբիշվիլիի պնդմամբ նրան առաջարկել են փոխել Վրաստանի օրհներգը։
«Չեմ հիշում կոնկրետ ով էր առաջարկողը.. սենց մի տեսակ բարետես, ճտ-պտ խոսացող մարդ էր։ Պնդեց, որ Վրաստանին շատ ավելի կսազի Ռեյ Չարլզի Georgia on My Mind երգը որպես օրհներգ», — բացատրեց Զուրաբիշվիլին։
Հայկական կողմում չեմ մեկնաբանում դեպքը, սակայն խոստովանում են, որ հանդիպումներից մեկի ժամանակ սենյակում մի քանի րոպե եղել է ԱԺ փոխխոսնակներից մեկը (հավանաբար Իմ Քայլ դաշինքից, բայց ոչ Լենա Նազարյանը՝ խմբ):
Հայաստանի ԱԳՆ-ն արդեն տեղեկացրել է վրացական կողմին, որ առաջարկը չի արտացոլում ՀՀ պաշտոնական դիրքորոշումը։
Աղբյուրների փոխանցմամբ ԱԺ փոխխոսնակը հանդիպման ընթացքում մի քանի անգամ փորձել է միանցել Georgia on My Mind-ը ասելով«մի հատ ուղղակի լսեք ինչ լավն ա», սակայն նահանջել է, երբ Վրաստանի նախագահը արցունքներով աղաչել է չանել դա։
[…] http://www.armcomedy.com/2019/03/14/geo/?fbclid=IwAR0fpI0WzKf2ZSm96pmgzaA9zKe1RfbgZ_GSNwZjcs19svEZoO… […]