Press "Enter" to skip to content

Երևանի ջեբկիրները հրաժարվում են երթուղի դուրս գալ

ԵՐԵՎԱՆ — Ավտոբուսներում տեսախցիկներ տեղադրելու քաղաքապետարանի նախաձեռնությունը դարձել է երթուղիներում գործող ջեբկիրները դժգոհության մեծ ալիքի պատճառ։

Ջեբկիրների կարծիքով աշխատանքային ժամերին իրենց նկարահանելը ոչ միայն Սահամանդրության կոպտագույն ոտնահարում է, այլև անձնական կյանք ներխուժելի անթույլատրելի միջոց։ «Լկտիություն է։ Մեզ նման խոցելի խավի առանց այդ էլ ծանր աշխատանքը էլ ավելի են ուզում բարդացնել։ Երևի գիտեն միլիոններ ենք աշխատում։ Մինչ դեռ ժողովրդի գրպանում փող չկա՝ երբեմն անգամ նախքան մեզ հետ հանդիպելը»,- նշում է 30 տարվա փորձ ունեցող ջեբկիր Լիպարիտ Մաթևոսյանը։ Նա շեշտեց, որ ջեբկիրներից շատերը մի քանի ամիս առաջ էին համաներմամբ դուրս եկել բանտից ու մանր ավտոբուսային ջեբկիրությունը շատերի համար հասարակություն ինտեգրվելու միակ տարբերակն էր։ «Մենք լիովին միանում ենք Երևանի «Ավտոբուս» Փակ բաժնետիրական ընկերության 250-ից ավելի վարորդներին, ովքեր ուզում են ծխել, երբեմն թեթևակի հայհոյել աշխատանքի ժամանակ ու անընդհատ չզգալ Մեծ Եղբոր հայացքը։ Դե տեսնենք թե ինչպես կաշխատեք գործադուլի պայմաններում»,- հավելեց նա։

Գրի՛ր առաջին մեկնաբանությունը

Մեկնաբանել

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.