ԵՐԵՎԱՆ — Նոր Նորք վարչական շրջանում շրջայց կատարելիս մի խումբ Երևանի ավագանիներ պատահաբար հայտնաբերել են գիտությանը դեռևս անհայտ, տասներորդ մասիվը։
Արտաքնապես 10-րդ մասիվը գրեթե չի տարբերվում 8-րդ կավ 4-րդ մասիվից, սակայն այնտեղ չի գործում երթուղային տրանսպորտը, սուպերմարկետի տեղը գործում է ունիվերսամ, չկա ինտերնետ իսկ բնակչությունը դեռևս մտածում է, որ բնակվում է ԽՍՀՄ 1988թ. երբ էլ հիմնադրվել ու քարտեզից կորել էր տվյալ մասիվը։
Գիտնականները խորհուրդ են տալիս դեռ զերց մնալ 10-րդ մասիվի բնակիչների հետ ինտենսիվ շփումներից, նրանց անդորրն ու նուրբ հոգեբանությունը չփոթորկելու համար։ Այս պահին 10-րդ մասիվցիները միայն գիտեն, որ ԽՍՀՄ գլխավոր քարտուղարն է ընկեր Պուտինը, իսկ Հայաստանում կոմկուսը ղեկավարում է ոմն ընկեր Փաշինյան։