ԵՐԵՎԱՆ — Ամերիկացի հայտնի գործարար Ջորջ Սորոսը չի այցելի Երևան սույն տարվա մարտի 21-23-ին։ Առայժմ չի հրապարակվում որոշման պատճառը, սակայն չի բացառվում, որ դա կապված է վերջին դեպքերի հետ։
ՌԵՍՏԱՌՏ ուսանողական նախաձեռնության վերջին հարձակումից հետո Սորոսի հիմնադրամը տեղեկացրեց լրատվամիջոցներին, որ Սորոսի այցը Հայաստան «անորոշ ժամկետով հետաձգվում է»։
«Նաև ուզում ենք նշել, որ մեր հիմնադրամը ֆինանսավորել է Ռեստարտ նախաձեռնությունը, սակայն ոչ բուն հարձակումը Նարեկ Մալյանի վրա։ Բուն հարձակումը երիտասարդների in-kind contribution-ն էր /կազմակերպության ներդրումը/», — նշված է Սորոսի հիմնադրամի հաղորդագրության մեջ։
Այս պահին դեռ պարզ չէ, թե երբ տեղի կունենա Սորոսի այցը Երևան։