Press "Enter" to skip to content

Նատալիա Օրեյրոն Երևանում համերգ տալու համար կեղծել է տարիքը

ԵՐԵՎԱՆԱպրիլի 7-ին կայանալիք Օրեյրոյի համարեգը կկայանա շնորհիվ տարիքային մանիպուլյացիայի, որի մասին անկեղծացել է երգչուհին։

«Շատ էի ուզում Հայստանում համերգ տալ, բայց դեռ 60 տարեկան չկամ։ Գիտեի, որ Հայաստանում ընդունված չէ, որ հայտնի երգիչները գան ժիր ու եռանդուն տարիքում», — ժուժկալ ժպիտով խոստովանել է 41-ամյա Օրեյրոն։

Օրեյրոյի պրոդյուսեր Ալեխանդրո Գոնզալեսը բացատրել է, որ հայկական կողմին ներկայացրել են կեղծ ծննդական, որպեսզի թույլատրեն համերգը Համալիրում։

«Արդեն իհարկե ուշ է չեղարկելը, բայց եթե ժամանակին հասկանայինք այդ տրյուկը, իհարկե չէինք թողնի», — բացատրում են հայկական կողմի ներկայացուցիչները։ «Հայ հանդիսատեսը հոգեպես ի վիճակի չէ երիտասարդ միջազգային աստղեր տեսնել այդքան մոտիկից»։

Այժմ աշխատանքներ են տարվում Սթինգի համերգը կազմակերպելու ուղղությամբ, որը տեղի կունենա 2031-ին՝ երգահանի 80-ամյակից անմիջապես հետո։