ԵՐԵՎԱՆ — Ազգային ժողովում այսօր խառնաշփոթ և իրարանցում էր՝ խորհրդարանի ցանցային ադմինիստրատոր Վիգեն Ապաչյանը արգելափակել է Tanki Online առցանց խաղը։
Պարոն Ապաչյանի խոսքով միջոցը ծայրահեղ էր, սակայն անհետաձգելի՝ «Եթե նախորդ խորհրդարանում ավելի շատ այցելում էին բուքմեյքերական կայքեր, ապա այս խորհրդարանում ողջ թրաֆիկը ուտում են ֆեյսբուքն ու առցանց խաղերը։ Կոնկրետ Ֆեյսբուքը ինձ արգելել են փակել, բայց Tanki Online-ի մասին ոչ մի կարգադրություն չէր եղել»։
Մեզ հետ զրույցում մի խումբ միլենիալ պատգամավորներ, որ ցանկացած անանուն մնալ, բողոքեցին, որ խաղի արգելափակումը հակասահմանադրական է՝ «Ես գեներալիսիմուսի կոչում ունեմ, հասկանու՞մ եք դա ինչ է։ Եթե ես օրը 3–4 ժամ խաղի մեջ չեմ՝ ես հետընթաց եմ ապրում։ Եթե ի սկզբանե զգուշացնեին, որ նման սահմանափակում լինի, ես գուցե չառաջադրվեի»։ Պատգամավորները պնդում են, որ Tanki Online-ը զարգացնում է թիմային աշխատանքը և ռազմավարական հմտությունները։ «XXI դարում մենք օգտվում ենք ինքնակատարելագործման նոր գործիքակազմից։ Այո՛, խորհրդային կարծրացած մտածելակերպով մարդկանց գուցե թվա թե սա ընդամենը խաղ է, բայց այդպես չէ»,-ամփոփեց պատգամավորներից ամենամիլենիալը։
ԵՐԵՎԱՆ - Հաշվի առնելով ԱԺ նստաշրջանի առաջին քառօրյայի բուռն ընթացքը, անվերջ կռիվներն ու անհամաձայնությունը՝ որոշում է կայացվել խորհրդարան հրավիրել Դաղստանի վաստակավոր էքստրասենս, 33-րդ դասի մոգ Դեմիան Ալելուևին։ «Ակնհայտ է, որ շենքում տեղադրված է թուղթ ու գիր կամ այլ մակնիշի նավս։ Կասկած չի կարող լինել, որ այդ ստոր քայլին կարող էին…
Խորհրդարանի հերթական քառօրյայի ընթացքում տեղի ունեցավ 1000-րդ հոբելյանական հայհոյանքի հնչեցման հանդիսավոր արարողությունը։ Այդ մեծագույն պատվին արժանացավ ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ում քրտնաջան աշխատանքի շնորհիվ վերջին 9 տարիների ընթացքում հնարավոր դարձավ ուշունցների ընդհանուր քանակը 361-ից հասցնել 999-ի։ «Սա պատմական պահ է բոլորիս համար, ուստի շատ մեծ պատասխանատվություն եմ զգում», - լրագրողների…
ԵՐԵՎԱՆ - ՀՀ Ազգային ժողովի ընտրությունները ավարտվեցին առանց ՀՀԿ հաղթանակի, ինչը բացասական արձագանք առաջացրեց ՀՀԿ-ի մոտ։ ՀՀԿ-ն շատ բացասական է գնահատում ՀՀԿ-ի Աժ չանցնելու հանգամանքը։ «Անկեղծ ասած չէի սպասում, որ հայերի մեծ մասը այդքան անոռուգլուխ ընտրություն կանի և իր ձայնը կտա Իմ քայլին... Ակնհայտ է, որ միակ առողջ ուժը ՀՀԿ-ն…