ԵՐԵՎԱՆ — Ֆետրվարի 22-ի առավոտյան 10։00-ի սահմաններում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը թարմացրել է իր ֆոնային նկարը /քավր փիք/։
Լրատվամիջոցների փոխանցմամբ այն պատկերում է շատ հանգիստ և դրական լիցքերով լի կերպար, որը վստահություն է ներշնչում վաղվա օրվա հանդեպ։
«Հրաշալի նկար և հրաշալի գունային գամմա», — գրել է Բրիտանական The Guardian պարբերականը։
“Wow. Just wow”, — The Economist.
“Too cute. Lovin’ it!”, — BBC.
Հրապարակման պահին նկարի տակ արդեն կար մեկ քոմենթ տեղական օգտատերերից մեկից.
«Մեր սիրելի ու շնորհալի երկրի ղեկավար, մաղթում եմ ձեզ երկար կյանք և կամք դուրս բերելու մեր երիրը այս դժվարին վիճակից, դուք կարող եք ու գիտեք իչպես դա անել», — գրել է սահմանադրական բարեփոխումներին առայժմ չծանոթացած օգտատերը։