ԵՐԵՎԱՆ — Հայաստանի պետական օրհներգի փոփոխության մրցույթը արդեն սկսել է տալ առաջին արդյունքները։ Սիրված ռեփեր Հրագը ներկայացրել է տեքստի իր տարբերակը։
«Երբ լսեցի Ալեն Սիմոնյանի կոչը, ես զգացի որ չեմ կարող չգրել այդ երգի լիրիքսը» — ժուժկալ ժպիտով նշել է Հրագը։ «Տեքստի մեծ մասը գրեցի հենց առաջին տաս րոպեում»։
Երիտասարդ երգահանը պնդում է, որ հաշվի է առել նախկին բոլոր քննադատությունները. «Մինիմալի եմ հասցրել “Դուխով” բառը երգի մեջ, քանի որ չեմ կարծում օրհներգում պետք է շատ լինեն սլենգային բառերը»։
Հեղինակը նաև խոստանում է, որ ներկա վարչապետի անունը որևէ դեպքում չի հնչի մեկ անգամից ավել. «Միակ հակասական մասը թերևս վերջին տունն է, որի շուրջ դեռ քննակրումներ ունենք՝ «Հայաստան, բալա ես դու, Տուն տանելու կյանք ես դու։ Ռոմբա-բա-բամ, Ռոբմբա-բու-լե, Դու վարդագույն իմ թաբուլե»։
Ինչ զզվելի է այս ամենը՝ այս բեմականացումը: Միայն դուխները տեղն է, իսկ բոլոր ասածները ու արածները դատարկություններ են: Մենք արդեն օրհներգ ունենք 1918 թ-ի մայիս 28-ից, երբ ստեղծվեց մեր 1-ին հանրապետությունը, մայիսյան հերոսամարտերից՝ Սարդարապատից, Բաշ-Ապարանից և Ղարաքիլիսայից հետո: https://www.president.am/hy/state-symbols/