ԵՐԵՎԱՆ — Քաղաքացիների բազմաթիվ բողոքները հունվարի անսպասելի բարձր լույսի վարձի կապակցությամբ ստացան արձագանք։ ՍոցԱպ նախարարությունը խոստացել է հատուցել որոշ բողոքողների լույսի վարձը։
«Մենք ուսումնասիրել ենք ֆեյսբուքում լույսի վարձի բողոքները և որոշում ենք կայացրել դրամական հատուցում տրամադրել ամենաշատ լայք հավաքած ստատուսների օգտատերերին», — նշված է ՍոցԱպ պաշտոնական էջում։
Նախարարությունը խոստանում է հատուցել լույսի վարձի մասին մունաթ պարունակող այն ստատուսների օգտատերերի ընտանիքներին, որոնք հավաքել են 300 լայքից ավել, իսկ անապահով ընտանիների դեպքում՝ 50 և ավել լայք։
«Մեր քաղաքացիների բողոքները մեր ուշադրության կենտրունում են և վստահեցնում եմ, որ ոչ մի ֆեյսբուքյան մունաթ չի անտեսվի և կստանա իր արդար արձագանքը», — պատասանել է նախարարության խոսնակը։