Press "Enter" to skip to content

Բենզալցկայանները դեմ են բենզինը սոլյարկայով բացելու արգելքին

ԵՐԵՎԱՆ — Երևանի բենզալցակայանների տերերը տեղեկություն են ստացել, որ կառավարությունը պատրաստում է արգելել բենզինը սոլյարկայով բացելու ավանդական միջոցը։

«ԱԳԼՃԿ-ներին լավ հագցրին՝ հիմա գազը կիլոյով պետքա վաճառեն ու շուտով մեր հերթն ա լինելու»,- նշում է Petrol-Shmetrol բենզալցակայանների ցանցի սեփականատեր Բագրատ Բարդումյանը։ Նրա խոսքով կառավարության նման քայլը հարվածելու է թե՛ երկրի բոլոր բենզալցակայաններին, թե՛ անմեղ վարորդներին։ «Հայաստանի մեքենաների շարժիչները վաղուց սովորել են սոլյարկայով բացած բենզին։ Եթե հիմա էդ մեքենայի մեջ մաքուր ռեգուլյար կամ, Աստված ոչ անի, պրեմիում լցնես, սաղ ֆիլտների, սալնիկների հերը կտա կանիծի»։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ոչ հաստատեց, ոչ հերքեց լուրը. «Եկեք սպասենք գազի վաճառքի խստացումներից բխող ցույցերը, բողոքի ակցիաները լինեն, անցնեն՝ նոր անդրադառնանք բենզինին»։

Բենզալցակայանների սեփականատերերը չեն ցանկանում սպասել և արդեն պատրաստում են նախահարձակ ակցիաներ։ «Եթե մեր ավանդույթները չեն հարգում, փողոց էլ կփակենք, կառավրության շենք էլ կփակենք, պրեմիումի տեղը ռեգույար էլ կլցնենք։»,- խոստացավ Benzin – բենզալցակայանի սեփականատեր Ռեվազ Ռեգուլյանցը։ Սոլյարկայի վաճառքով զբաղվող ընկերությունները իրենց աջակցությունն են հայտնել և չեն բացառում, որ նույնպես կմիանան բողոքողներին։

Գրի՛ր առաջին մեկնաբանությունը

Մեկնաբանել

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.