ԵՂԵԳՆԱՁՈՐ — Այսօր հայտնի դարձավ, որ Վայոց Ձորի նոր դատախազ է նշանակվել 12 տարեկան Արմեն Ֆարադյանը։
Արդարադատության նախարարության խոսնակ Իրինա Բակալյանը նշեց, որ որոշում կայացնելուց առաջնորդվել են մասնագիտական հմտություններով, այլ ոչ թե տարիքով՝ «Մենք վաղուց ձգտում ենք զերծ մնալ տարիքային, գենդերային և այլ տեսակի խտրականություններից։ Արմենը լավագույն թեկնածուն է՝ ամենատպավորիչ CV-ով ու նրա տարիքը չպետք է նշանակման արգելք հանդիսանա՝ մանավանդ, որ 12 տարեկանը արդեն 13-ի մեջ է»։
Նոր դատախազը գրեթե կլոր գերազանցիկ է, մանկուց սիրել է իրավագիտությունը, իրեն դրսևորել է, որպես արդարամիտ երիտասարդ, իսկ նախորդ տարվա ապրիլին անգամ հեծանիվով փակել է Եղեգնաձորի փողոցներից մի քանիսը։ Պարոն Ֆարադյանի ամենասիրած սուպերհերոսը Սուպերմենն է՝ արդարության մարմնավորումը։ Նորանշանակ դատախազը վստահ է, որ կհասցնի համատեղել դատախազությունը դասերի հետ, իսկ տնայինների որակը չի զիջի։ «Միայն զղջում եմ, որ կարատեի խմբակից ստիպված դուրս եկա, բայց գործն ավելի կարևոր է»,- նշեց Վայոց Ձորի նոր դատախազը։
……փոխարինելով 33 ամյա զառամյալ դատախազին, որն ուղարկվեց վաստակավոր հանգստի(կռնսաթոշակի)։
[…] armcomedy.com […]
Գրվածը կատարյալ հիմարությունա
Մարզպետ էլ հեսա սրվակով սերմնահեղուկ կնշանակեն…
[…] Աղբյուր […]
Թախանձագինս խնդրում եմ, աղաչում, պաղատում եմ…… մի արեք սենց հումոր. Մարդիկ լուրջ են ընդունել ու տարածում են. Բաաա որ մեկնաբանությունները կարդաք. դաժանա. Փլիիիիզ.
Թախանձագինս խնդրում եմ, աղաչում եմ, մի արեք սենց բան.
“Մարդիկ” լուրջ են ընդունում ու տարածում են. բա ո~ր էտ անհումոր մասսայի մեկնաբանությունները կարդաք ….
Ցավում եմ, բայց հետևանքը դաժանա.
՚Ba Serzhi zhamanak inci cheiq mtahogvum” շարքից )))