ԵՐԵՎԱՆ — Երեքշաբթի մամլո ասուլիսի ընթացքում հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանը ներկայացրեց ևս մեկ սկանդալային կոռուպցիոն բացահայտում։ Ըստ գործարարի նրան 10 տարի առաջ ընդունել են մանկական երգչախումբ մեծ կաշառքի դիմաց։
2008-20012 թթ. Սիլվա Համբարձումյանը հանդիսացել է Հայաստանի փոքրիկ երգիչների առաջին սոպրանոն, որը ըստ նոր բացահայտման տեղի է ունեցել կաշառքի արդյունքում։
«Այո, ես տվել էմ 2,000,000$ կաշառք որպեսզի 48 տարեկանում դառնամ Փոքրիկ երգիչների առաջին սոպրանոն, ինչը իմ վաղեմի երազանքն էր», — պնդել է Համբարձումյանը։ «Կարծում եմ յուրաքանչյուր աղջիկ իրավունք ունի իրականացնել իր մանկության երազանքը՝ նույնիսկ եթե դրա լիովին համահունչ չէ պահի օրենսդրությանը»։
Ականատեսների պնդմամբ Համբարձումյանի ձայնը եղել է չափից ավել դախ, ինչի արդյունքում խարխլվել է Փոքրիկ երգիչների շենքի պատերը, որոնք ի վերջո փլվեցին։
Ըստ որոշ աղբյուրների (հենց համբարձումյանն է էլի ասել — խմբ.) կաշառք է բաժանվել նաև բոլոր փոքրիկ երգիչներին, որպեսզի ոչ մեկ չնկատի տարիքային տարբերությունը։