Press "Enter" to skip to content

Երևանի մերսման սրահներում կներդրվի «happy ending»-ի ինստիտուտը

ԵՐԵՎԱՆ — Ավագանու այսօրվա որոշմամբ մայրաքաղաքի մերսման սրահներում կներդրվեն միջազգային ստանդարտներին համապատասխան մերսման ամբողջական ցիկլի մեխանիզմներ։

Նախաձեռնության հեղինակը իշխող ուժն է, որը պնդում է, որ հայ սպառողները իրենց գումարի դիմաց չեն ստանում միջազգային ստանդարտներին համապատասխան ծառայություն։

«Երևանցի մերսյալը պետք է զգա այն ուրախությունը և բերկրանքը, որը ստանում են աշխարհի գրեթե բոլոր մերսման սրահներում» — նշեց Իմ քայլի խոսնակը։

Բարգավաճ Հայաստանի խմբակցությունը մի փոքր տարակուսանքով արձագանքեց նախաձեռնությանը՝ «Չենք հասկանում որն է այստեղ նորամուծությունը։ Հեփի էնդը միշտ էլ կար ոնց-որ..»։

Որոշումը ընդունվելու դեպքում Երևան կհրավիրվեն մասնագետներ Թայլանդից և ձեռնամուխ կլինեն վերապատրաստմանը։