ԵՐԵՎԱՆ — Կառավարության ներկայացրած հնգամյա ծրագրի մեխը տնտեսական հեղափոպությունն է, որը նշանակվել է սույն տարվա մայիսին։
«Մեր գործընկերները առաջարկում էին մի փոքր ավելի շուտ անել այն, սակայն որոշեցինք թավշյա հեղափոխության մեկամյակի օրը հենց անել նաև տնտեսական հեղափոխությունը», — նշեց կառավարության խոսնակը։
Առայժմ հայտնի չէ հստակ ժամը, սակայն փորձագետների պնդմամբ հեղափոխությունը տեղի կունենա մայիսի 8-ի աշխատանքային օրվա ընթացքում՝ մինչև 18։00։
Հեղափոխությունը տեղի կունենա Հանրապետության հրապարակում, որի ավարտին նախատեսվում է մեծ համերգ սիրված երգիչ-երգչուհիների մասնակցությամբ։