ԵՐԵՎԱՆ — Հայ-ռուսական վերջին բանակցությունների արդյունքում ստորագրվել է Արտաշի շաուրմային վերաբերյալ կարևոր ռազմավարական պայմանագիր։
Արտաշի շաուրմայանոց բացելու մասին բանակցությունները տարվում էին 2018-ի հուլիսից և այս տարվա մարտին արդեն կբացվի պիլոտային շաուրմայանոցը։
«Այս քայլն արվում է Ռուսաստանում հայկական մշակույթի ամրապնդման շրջանակներում,»- նշել է ՌԴ վարչապետը, — «չի բացառվում, որ շուտով Կրեմլին կից կբացվի նաև քյաբաբնոց»։
Ակնկալվում է, որ Արտաշի շաուրման նոր մակարդակի կհասցնի երկու երկրների եղբայրական հարաբերությունները։