Press "Enter" to skip to content

ՄԱԿ. Հունվարի 29-ը ճանաչվեց VTB բանկի Բաղրամյանի մասնաճյուղը չթալանելու միջազգային օր

Նյու ՅորքՄիացյալ ազգերի կազմակերպությունը միաձայն ընդունեց ՎՏԲ բանկին վերաբերող բանաձևը։ Այսուհետ ՎՏԲ այդ մասնաճյուղը ամեն տարի մեկ օր կլինի անթալանելի։

“Մենք ուզում էինք սահմանել տարվա մեջ մեկ օր, երբ Եևանի այդ ՎՏԲ մասնաճյուղը կկարողանա վստահ լինել, որ չի թալանվելու,” — ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարը։

Նախագծի հեղինակները նաև առաջարկել են մասնաճյուղին տալ դիվանագիտական անձեռնմխելիոթյոն՝ բանկերի թալանման զբոսաշրջությունը չխրախուսելու համար։

Միաժամանակ Դալայ Լաման կոչ է արել սահմանել այդ մասնաճյուղի վրա չհարձակվելու միամսյակ․ “Թող հասցնեն ուրիշ գոծեր էլ անեն”, — նշել է ծերուկը։