Press "Enter" to skip to content

Փաշինյանին ԵԱՏՄ գործընկերները հարց-ու-փորձ են արել ժողովրդավարության կայֆերից

ԵՐԵՎԱՆ — ԵԱՏՄ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանը ստանձնեց նախագահությունը և ստացավ բազմաթիվ հարցեր վերջին զարգացումների մասին։ Հարցերի մեծ մասը կապված են եղել ժողովրդավարության հետ։

ՀՀ վարչապետի նախկին խոսնակ Արման Եղոյանից հետաքրքրվեցինք հանդիպման մանրամասներից. «Ես տեղյակ չեմ։ Ես նախկին խոսնակն եմ», — մանրամասնեց Եղոյանը։

Պաշտոնական հանդիպումից հետո աղբյուրների փոխանցմամբ գործընկերները հարցեր են ուղղել ՀՀ վարչապետին ժողովրդավարության նրբությունների մասին. «Հիմնականում հարցնում էին որն ա դրա իմաստը և արդյոք ինչ-որ օգուտ կա դրանից»։

Մեկ այլ աղբյուր փոխանցում է, որ Փաշինյանը մոտ երկու ժամ փորձում էր բացատրել, որ ժողովրդավարությունը և ազատ ընտրությունները «շատ հավես բան են», սակայն ոչ մեկ այդպես էլ չի հավատացել։

Գրի՛ր առաջին մեկնաբանությունը

Մեկնաբանել

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.