![](https://i0.wp.com/www.armcomedy.com/wp-content/uploads/2019/01/google-office-hq-popular-campus-dublin-6-officelovin-818x545-e1547199351954-600x315.jpg?resize=600%2C315)
ԵՐԵՎԱՆ — Քանի որ ԱԺ պատգամավորների միջին տարիքը կտրուկ անկում է ապրել արտահերթ ընտրություններից հետո, ԱԺ շենքում սպասվում են մի քանի փոփոխություններ, որոնք ուղղված կլինեն երիտասարդ պատգամավորների պահանջները բավարարելուն։
![](https://i0.wp.com/www.armcomedy.com/wp-content/uploads/2019/01/Banksy-cafe-How-to-start-a-coffee-shop-in-London-by-noblypos.com-.jpg?resize=600%2C404)
- Հիպստերական սրճարան (Coffee shop) Ժամանակակից երիտասարդները ամենից շատ սիրում են էկզոտիկ թանկ սուրճ։ Այս սրճարանի մթնոլորտը ոչ միայն առաջարկում է նորմալից 2 անգամ ավելի թանկ սուրճ այլ նաև թույլ է տալիս պատգամավորներին հարմար տեղավորվել ու նոութբուքը ծնկներին անմոռաց տրվել օրինաստեղծ աշխատանքի մեջ։ Սրճարանը կզբաղեցնի ԱԺ նախկին քաբաբանոցի տարածքը։
![](https://i0.wp.com/www.armcomedy.com/wp-content/uploads/2019/01/google-office-hq-popular-campus-dublin-6-officelovin-818x545-e1547199351954-600x315.jpg?resize=600%2C315)
- Lounge սրահ Գուգլ ընկերության ոճով, որտեղ եիտասարդ պատգամավորները կկարողանան լիցքաթափվել ծանր օրենսդրական աշխատանքներից, հանգիստ մտածել նոր օրինագծերի մասին, նիրհել և նույնիսկ խաղալ Sony Playstation 4 ուժերը վերականգնելու նպատակով:
![](https://i0.wp.com/www.armcomedy.com/wp-content/uploads/2019/01/Gym.jpg?fit=600%2C450)
- Մարզասրահ, որովհետև առողջ պատգամավորը հոյակապ նոր օրենքներ կգրի։ Բացի դրանից առավել նիհար և փոքրամարմին պատգամավորները կկարողանան մի փոքր լցվել ու մի փոքր ավելի ահաբեկող տեսք ստանալ։ Մարզասրահը կկառուցվի նախկին ԱԺ-ի երկրորդ պահուստային քաբաբանոցի տարածքում։
![](https://i0.wp.com/www.armcomedy.com/wp-content/uploads/2019/01/article_10548_1_0.jpg?resize=500%2C378)
- Մինի կոնաթատրոն։ Նախկինում պատգամավորները հաճախ չէին հասցնում հետևել կինոարտադրության և սերիալաշինության վերջին նորույթներին։ Նորակառույց կինոթատրոնը թույլ կտա դիտել վերջին նորույթները և նույն օրը դիտել «Գահերի խաղի» նոր սերիաները։
![](https://i2.wp.com/www.armcomedy.com/wp-content/uploads/2019/01/1328289107_fb_livingroom_final.jpg?fit=600%2C375)
- Facebook սենյակ։ Քաղաքացիների ընդունելությունը այսուհետ կկազմակերպվի Facebook-ի միջոցով։ Հատուկ նախատեսվա սենյակից պատգամավորները կպատասխանեն քաղաքացիների հաղորդագրություններին։