ԱՆՏԱՆԱՆԱՐԻՎՈՒ — Anonymous-ի ցանցահենները փաստաթղթերի նոր շարք են հրապարակել, որը գաղտնազերծում է Հայաստանում Մադագասկարի քարոզչությամբ զբաղվող լրագրողների, բլոգերների և այլ ազդեցիկ անձանց մասին փաստեր։ Ցանցահենները հրապարակել են անուններ եւ վճարային հաշիվներ, որոնցից պարզ է դառնում, որ նշված անձինք գումարներ են ստացել Մադագասկարը գովերգող հրապարակումներ կատարելու, ինչպես նաև պաշտոնական Անտանանարիվուի քաղաքականությունն ու քայլերը արդարացնելու համար։ Ըստ հրապարակված փաստաթղթերի գործակալական այս գաղտնի ցանցը գործել է սոցիալական ցանցերում դեռ 2012թ սկսած։
- Մարտունի քաղաքի նախկին քաղաքապետ Լյովա Ադաբաշյանը։
- Քաղաքական վերլուծաբան, slaq.am լրատվական պորտալի սեփականատեր Մենուա Հարությունյան։
- ShtapErexeq.am լրատվական պորտալի գլխավոր խմբագիր Անուլյա Մամիկոնյանը։
- ArmComedy նախագծի հաղորդավար Նարեկ Մարգարյան։
- ԵՊԲՀ կարդիոլոգիայի դասախոս, պրոֆեսոր Վախթանգ Տեր-Այվազով։
- Իզաբելլա Աբգարյան, կին-բլոգեր, ներկայումս Երևանի ավագանու անդամ։
- «Հայ-կազակական միջազգային միություն» ՀԿ փոխատաման Վարազդատ Գրիգորյան
- Երգչուհի Ջուս։
- Ալլա Վարդանյան, «Հայկանդուխտ ավանդապաշտ, ժողովրդավարական» կուսակցության էն մյուս անդամը։
- Հայտնի բլոգեր, kamoblog.tv նախագծի հեղինակ Կամո Թովմասյան։
Ցուցակում նշված և բոլոր անձինք հրաժարվեցին մեկնաբանել բացահայտումը։
Պաշտոնական Անտանանարիվուն դեռ չի հաստատել, սակայն նաև չի հերքել այս տեղեկությունները։
[…] Շարունակությունը՝ http://www.armcomedy.com/2019/01/09/anonymous/ […]