ԽԱՆՏԻ-ՄԱՆՍԻՅՍԿ – Սոցիալական ցանցերում սկսվել է ստորոգրահավաք հնդիկ աշխատուժի մուտքը Հայաստան արգելելու նպատակավ։ Քիչ առաջ ստորագրահավաքին միացան ռուսական Խանտի-Մանսիյսկ քաղաքում բնակվող հայ արհեստավորները։ «Ո՞վա տենց բան տեսել այլ ազգի մարդիկ գան մեր երկիր ու մեր մոյկաներում աշխատեն, մեր հայ կաֆելը խփեն ու մեր հայոց առաքումները կատարեն։ Հնդիկը թող իրա Հնդկաստանում ապրի»,- ասաց վերջին 12 տարին Խանտի-Մանսիյսկում սալիկապատման ոլորտում աշխատող Սմբատ Վարդանյանը։
Ժամեր առաջ էլ ստորագրահավաքին իրենց աջակցությունն էին հայտnել Լոս Անջելեսի մի խումբ հայեր։ «Մենք նրա համար չենք էսքան վիզ դրել, գրին քարտ շահել եկել հասել ստեղ, որ սաղ Երևանը հնդիկ լցվի»,- բացատրում է Նորթ Հոլիվուդի բնակիչ Ռիփսի Մանուկյանը՝ «ո՞րքանով հնդիկներին դուր կգար եթե մենք հայերով գնային իրանց երկիր ու իրանց աշխատատեղերը վերցնեինք»։ Մի քանի ամերկահայեր նույնիսկ պատրաստ են հայրենադարձադուլ հայտարարել։ «Ես Հայաստան չեմ գնա եթե իմանամ, որ մեր Կոմիտասի բակում հիմա հնդիկներ են ապրում»,- պարզաբանեց Չայնա Թաունի բնակիչ Արմենը։
Հնդիկները իրենց հերթին խոստանում են արագ յուրացնել հայկական մշակույթն ու երևանյան յուրահատկությունները։ Մասնավորապես, մինչև մարտ խոստացել են սովորել երթուղայինների ներքին էտիկետը, «դու լա՞վ տղա ես» արտահայտության պատասխանը և «դակազատի» յոթ օրենքները։