Press "Enter" to skip to content

«Ձմեռ պապը ՀՀԿ-ի հերթական սուտն էր։ Չկա նման մարդ։»

«Եկեք լինենք մինչև վերջ անկեղծ»

ԵՐԵՎԱՆ — Իր ամանորյա ուղերձում վարչապետ Փաշինյանը ՀՀ երեխաներին բացատրեց, որ Ձմեռ պապիկի կերպարը կեղծ է և չի համապատասխանում իրականության։

«Սիրելի ՀՀ հպարտ երեխաներ,

Շնորհավորելով ձեր Նոր տարին կցանկանայի մինչև վերջ անկեղծ լինել՝ Ձմեռ պապ չկա։ Չկա ու չի եղել։ Երկար Տարիներ ձեզ խաբել են իշխանությունները։ Սակայն այժմ մենք վերջ ենք դնում բոլոր կեղծիքներին։

Ձեզանից շատերը Նոր տարուն ստանում են նվերներ, որոնք իբր թե պատրստել էր Ձմեռ պապը։ Իմացեք, որ դրանք գնել և պահել են ձեր ծնողները։ Այլևս Հայաստանում չի լինելու սուտ ու կեղծիք, չի լինելու նաև երեխաներին մոլորեցնելու արատավոր պրակտիկան։

Քիչ առաջ ԱԱԾ-ն հատուկ միջոցառումների կիրառմամբ վերջնական պարզել է, որ նման անձնավորություն չի գործել ՀՀ տարածքում և բոլոր լուրերը նրա մասին հորինվել էին նախորդ ռեժիմի կողմից։ Իսկ բոլոր կեղծ Ձմեռ պապերը արդեն բերման են ենթարկվել իրավապահների կողմից»։

 

One Comment

Մեկնաբանել

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.