Press "Enter" to skip to content

Քաղաքապետը սրեց՝ ավագանու փոխհատուցումը կնվազի 5000 դրամով

Ավագանիներից գումար կգանձեն նաև մաքրության ֆոնդի համար

ԵՐԵՎԱՆ  — Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը խոստացել է նվազեցնել ավագանու անդամների փոխհատուցումը՝ նրանց վերադարձնել հասարակ քաղաքացիների մակարդակին։

Վերջին թեժ բանավեճի արդյունքում բացահայտվեց, որ ավագանին մինչ օրս ապրում էր պոռճ կյանքով՝ ամսական ստանալով 55,000 դրամ՝ մարդա։ «Նախկին ռեժիմից մնացած այս շռայլ հատուցումը պետք է ավելի համեստ դառնա», — նշել է Մարությանը։

Քաղաքապետի խոսնակի փոխանցմամն 50,000 դրամը բավարար է նորմալ և արժանապատիվ կյանքի համար։ «Թող ամեն օր սև խավիար չուտի պարոն Խաժակյանը այլ սովորական երևանցիների նման շաուրմա ու բորշ ներս անի», — բացատրել է խոսնակը։

Քաղաքապետարանի փոխանցմամբ նոր փոխհատուցումը նույնիսկ ավել է քան անհրաժեշտ է միջին վիճակագրական ավագանուն. «Իրեն հարգող ցանկացած ավագանի պետք է կարողանա ապրել 35-40 հազար դրամով, որպեսզի հասկանա հասարակ երևանցու կարիքները։ Իսկ ներկայիս 55 հազարով նրանք ընկել էին ցոփ ու շվայտ կյանքի ճահիճը.. Մենակ պարոն Խաժակյանը մեր տեղեկությամբ վերջին տարում երկու կգ լցվել էր»։