ԵՐԵՎԱՆ — Չնայած հազարավոր հորդորների ու խնդրանքների երեկ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց ՕԵԿ նախագահի պաշտոնից հեռանալու մասին։ Պարոն Բաղդասարյանը իր խոսքերով լքում է ակտիվ քաղաքականությունը ու ազատ ժամանակը նվիրելու է իր բազմաթիվ հոբբիներին՝ մեղվաբուծությունից մինչև պահածոյագործություն։ Նույն օրը Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց ՕԵԿ նոր նախագահ Հովհաննես Հովհաննիսյանին։
Լրագրողների կարծիքով նախքինում լայն զանգվածներին անհայտ Հովհաննես Հովհաննիսյանը կասկածելիորեն նման է հենց Արթուր Բաղդասարյանին։ «Լու՞րջ մտածում են գլխի չենք ընկնի»,- քմծիծաղով նկատում է «Ազատություն» ռ/կ լրագրող Նարինե Ղալեչյանը։ «Ախր ակնհայտ նույն մարդն է, ու՞մ եք հիմարի տեղ դնում»,- զարմանում է «Ժամը» լրատվականի ավագ թղթակից Զոհրաբ Հարոյանը։ Իսկ «Առավոտ» թեթրի խմբագիր Աննա Իսրայելյանը նշում է, որ Արթուր Բաղդասարյանին և այսպես կոչված «Հովհաննես Հովհաննիսյանին» դեռ ոչ ոք նույն սենյակում իրար կողք կանգնած չի տեսել։ Սափրագլուխ լրագրողների միության նախագահ Արման Սուլեյմանյանի կարծիքով, կարելի էր մի 2-3 րոպե ավել ժամանակ տրամադրել ու գոնե նոր անուն մտածել նոր Արթուր Բաղդասարյանին՝ «Հովհաննես Հովհաննիսյանը ո՞րնա։ Առաջ գոնե վիզ էին դնում Օրինաց երկիրը դարձնում էին Հայկական վերածնունդ»։
Օրինաց երկրի պաշտոնական դիրքորոշումն է, որ Արթուր Բաղդասարյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը գրեթե ամբողջովոին տարբեր մարդիկ են։