ԵՐԵՎԱՆ — Սասնա Ծռեր համահայկական ոչ ահաբեկչական կազմակերպությունը մամլո հաղորդագրություն է տարածել ԱԺ մտնելու կապակցությամբ։ Կուսակցությունը խոստանում է հաջորդ տարի հայտնվել ԱԺ- ում։
«Կարծում եմ հեշտ կկարողանանք հաղթահարել ԱԺ մտնելու շեմը՝ դե մի քանի ոստիկան ա դեմը, դարպասներն էլ բաց են հիմնականում» — նշել է Սասնա Ծռեր համահայկական ոչ ահաբեկչական կուսակցության համեմատաբար ցիվիլ դեմքով ներկայացուցիչ Արա Պապյանը։
Կուսակցությունը չի վրդովվում այս տարի խորհրդարան չանցնելու կապակցությամբ և խոստանում, որ հաջորդ տարի ավելի լավ կպատրաստվեն։ «Ամեն դեպում հետաքրքիր փորձ էր մեզ համար առանց զենքի ինչ-որ տեղ մտնելու այդ միամիտ քայլը, բայց դա չարդարացավ», — նշում է կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը։
Վերլուծաբանների կարծիքով այս կուսակցությունը հրաշալի միավորող և համախմբող դեր է կատարում Հայաստանում։ Այն կարողանում է իր դեմ լարել միաժամանակ համ նախկին, համ էլ ներկա իշխանություններին, ինչը վերջին շրջանում անհնար էր թվում։