Press "Enter" to skip to content

Ինչու են հայ կանայք դիտում «լեսբուհիներ» բաժինը. PornHub-ի ուսումնասիրության հետքերով

Բացահայտում. հայ կանայք ժամերով պոռնո են գռռցնում

ՄՈՆՐԵԱԼ- Կանադական PornHub ինտերնետ տեսադարանի վերջին հրապարակումները մեծ իրարանցում են առաջացրել հայ տղամարդկանց շրջանակներում։ Բանն այն է, որ համաձայն կայքի այցելությունների վիճակագրություն Հայաստանից առավել շատ պոռնո տեսանյութեր դիտում են կանայք։ ԵՎ սա դեռ ամենը չէ՝ կանանց ամենանախընտրելի տեսանյութերը «լեսբուհիներ» բաժնում են։

«Մենք էսքան ժամանակ համոզված էինք, որ հայ կանայք ընդհանրապես սեքս չեն սիրում։ Զուտ երեխաների խաթր էին մեկ-մեկ բզբզում էին։ Պարզվում է շան աղջկեքը մեզանից ավելի շատ են նայում։ իսկ մենք շատ-շատ ենք նայում»,- նշում է Հայ Ավանդական Ընտանիք ՊՕԱԿ ղեկավար Նահապետ Գալշոյանը՝ «Էդ լեսբուհիների վիդեոներ նայելը շատ մտահոգիչ է։ Հայ ավանդական ընտանիքը վտանգի տակ է»։

Իմ կինը երբեք «լեսբուհիներ» բաժինը չի բացում

Նրա հետ համաձայն չէ Առաջադեմ Ընտանիք ՀԿ նախագահ Գաբրիել Յազիչյանը։ «Ախր պարզից էլ պարզ է, որ կանայք նրա համար չեն լեսբուհիների վիդեոներ նայում, որ նույնասեռական են։ Ուղղակի լեսբուհիների տեսանյութերում կանայք իրար բավարարում են… մի քիչ անհարմար եմ զգում ասել՝ բավարարում են այնպես, ինչպես հայ տղամարդիկ իրենց կանաց գրեթե չեն բավարարում։ Կամ առավելագույնը միամսյակին են այդպես բավարարում»,- նշում է Յազիչյանը։ Նրա կարծիքով որքան տղամարդիկ ազատվեն կարծրատիպերից և հոգ տանեն զուգընկերուհու մասին, այնքան հայ կանանց մուտքը PornHub կնվազի։ «Մենք պատրաստվում ենք խնդրել կառավարությանը վերանայել այդ առումով ազատ տղամարդկանց խարանելու ավանդական բարքերը»,- խոստացավ Յազիչյանը։

 

One Comment

Մեկնաբանել

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.