Press "Enter" to skip to content

Էպոսագետը անդամագրվեց «Սասնա Ծռեր» կուսակցությանը

«Վերևն Աստված կա ոնց-որ», — Սեդրակյան

ԵՐԵՎԱՆ —  Էպոսագետ Վարդան Սեդրակյանը, որը գտնվում է բանտում Պարույր Հայրիկեանի վրա մահափորձի պատճառով, այսօր անդամագրվել է Սասնա Ծռեր կուսակցությանը։ Էպոսագետի պնդմամբ այժմ նա քաղբանտարկյալ է։

Վարդան Սեդրակյանը ահազանգում է, որ նա միակ Սասնա Ծուռն է, որը դեռ բանտում է. «Սասնա Ծռերի ոչ մեկ այդքան լավ չգիտի Սասունցի Դավթի էպոսը, որքան ես։ Կարծում եմ արդար չէ, որ ես դեռ բանտում եմ»։

Գլխավոր դատախազության պնդմամբ Սեդրակյանի կալանքը կարող է փոխարինվել չհեռանալու ստորագրությամբ, եթե վերջինս լիարժեք անդամագրվի Սասնա Ծռեր համահայկական ոչ ահաբեկչական կուսակցությանը։

«Հենց ստանանք վերջնական փաստաթղթերը և այդ կուսակցությանը միանալու Սեդրակյանի հիմնավոր ապացույցներ, բնականաբար միանգամից բաց կթողնենք», — նշում է Գլխավոր դատախազության խոսնակը։

Փորձագետների պնդմամբ մոտակա ամիսներին Սասնա Ծռերին անդամակցելու հայտ են ներկայացնելու անազատության մեջ գտնվող ևս մի քանի հազար քաղբանտարկյալ։

Գրի՛ր առաջին մեկնաբանությունը

Մեկնաբանել

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.