ԵՐԵՎԱՆ — Սասնա Ծռեր կուսակցությունը մեկնարկեց քարոզարշավը Արաբկիրում և անսպասելի հարձակվեց տեղի ոստիկանության բաժնի վրա։ Կուսակցությունից վստահեցնում են, որ դեպքը թյուրիմացության արդյունք էր և այլևս չի կրկնվի մոտակա մեկ ամիս։
Սասնա Ծռերի խոսնակ Անահիտ Սիրեկանյանը բացատրում է. «Պարզապես երբ Վարուժան Ավետիսյանը ասաց՝ Դե գնացինք, մեր կուսակիցների մի մասը սխալ հասկացավ և քայլերթի փոխարեն հարձակվեց մոտակա ոստիկանական բաժնի վրա»։
Սասնա Ծռերը խոստանում են, որ որևէ ագրեսիվ գործողություն չի նախատեսվում մոտակա ամիսների ընթացքում. «Մեզ համար բռնությունների, մարդասպանության և ոստիկանության բաժիններ պաշարելու էջը փակված է մինչև ամառ։ Ճիշտ է Փաշինյանի իշխանությունը ևս պետք է հեռացնենք, սակայն որոշել ենք դա անել ոչ բռնի եղանակով… առայժմ»։
Սասնա Ծռեր կուսակցությանը իր աջակցությունն է հայտնել Ալ֊Քաեդա խմբավորումը. «Միակ խաղաղ, պետականամետ և դուխով քաղաքական ուժն է Հայաստանում։ Սասնա Ծռերը միակ լուսավոր կետն են ձեր երկրում, այնպես որ նրանց պինդ բռնեք», — նշում է Արաբական ազատագրական խմբավորումը։
Հիշեցնքն՝ Սասնա Ծռեր կուսակցությունը Հայաստանի միակ ուժն է, որ չի ասոցացվում բռնության, հարձակումների և սպանությունների հետ։