![](https://i0.wp.com/www.armcomedy.com/wp-content/uploads/2018/11/1496754527_5035410.jpg?resize=300%2C162)
ԵՐԵՎԱՆ — Կառավարությանը օրենքի նախագիծ է նախաձեռնել, որոնցով ԱԺ-ն կճանաչի Հայաստանի վերջին կես տարվա նվաճումները։
«Քանի որ կառավարության բոլոր խոստումները 100% կատարված են, անհրաժեշտ է օրենքով ամրագրել, որ երկիրը բարեկեցիկ և երջանիկ է», — նշում է կառավարության խոսնակը։
Այս շաբաթվա արտահերթ նիստում արդեն ներառված է օրենքի նախագիծը։ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելիքյանը հստակ դիրքորոշում չարտահայտեց. «Կառավարությունը իհարկե կատարել է խոստումների 100%-ը, սակայն օրենքով դա ամրագրելը.. եսիմ.. ամեն դեպքում մենք աջակցելու ենք այդ նախագծին.. հավանաբար»։
Օրինաց Երկիրը կտրուկ աջակցություն ցուցաբերեց նախագծին. «Տո 100 էլ, 200 էլ, 300 տոկոս էլ կատարել ա էս կառավարությունը իրենց խոստումները, մենք իրանց ջանին մեռնենք», — նշեց Արթուր Բաղդասարյանը, — «Մենք աներկբա գտնում ենք, որ Սինգապուրը պետք է մեզանից օրինակ վերցնի այսքանի հետո»։
Ընդդիմադիր ՀՀԿ-ն աղբյուրների փոխանցմամբ այս պահին տատանվում է փողոցներ փակելու և արտագաղթելու միջև։