Press "Enter" to skip to content

ՊԵԿ-ը կհարկի խոպանից ուղարկվող կոնֆետների 23%-ը

ՊԵԿ հաշվարկով յուրաքանչյուր դեկտեմբեր երկիր է մտնում ստվերային 7-9 տոննա մոսկովյան կոնֆետ

ԵՐԵՎԱՆ — Պետական եկամուտների կոմիտեն այսօր հայտնեց, որ հարկվելու էն  խոպանից ՀՀ քաղաքացիներին փոխանցվողոչ միայն գումարային փոխանցումները, այլև բնամթերքի տեսքով արված նվիրատվությունները։ «Հաճախ լինում է իրավիճակ, որ Մոսկվայում աշխատող ամուսինը ընտանիքին ոչ թե գումար է ուղարկում այլ օրինակ մոսկովյան կոնֆետներ։ Այդ կոնֆետները փաստացի մինչ օրս չեն հարկվել պետության կողմից, չեն մաքսազերծվել։ Պետությունը միայն պահանջում է այն ինչ օրենքով իրենն է՝  կոնֆետի 23%-ը։ Մեկ կիլոգրամ Мишка Косолапый կամ Белочка-ի դեպքում դա ընդամենը 230 գրամ է կազմում՝ այսինքն մի 10-15 կոնֆետ»,- նշեց ՊԵԿ-ի հարկերի հավագրման խստացման վարչության ղեկավար Մարտուն Բակալյանցը։ Նա պարզաբանեց, որ կոնֆետները զուտ որպես օրինակ են բերվում. «Մեր քաղաքացիները շատ ավելի արժեքավոր բաներ են ստանում խոպանի բարեկամներից՝ կարմիր խավիար, երշիկեղեն, մատրյոշկաներ և այլն։ Ընդամենը պետք է հայտարարագրել այս փաստացի եկամուտը ինչպես և արվում է ողջ աշխարհում»։

Օրենքի փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2020թ. այսինքն մոտակա երկու Նոր Տարիների ընթացքում պետությունը կշարունակի չստանալ մոսկովյան կոնֆետների իր հասանելիք բաժինը։ «Բայց մենք հույս ունենք, որ շնորքով քաղաքացիները ինքնակամ կբերեն և արդեն այս տարի կհայտարարագրեն կոնֆետը»,- հորդորով եզրափակեց Բակալյանցը։

 

Գրի՛ր առաջին մեկնաբանությունը

Մեկնաբանել

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.