Press "Enter" to skip to content

Երկրում կան ոչ մի ցուցակով չառաջադրված մարդիկ

Մենք քիչ ենք, բայց մեզ էլ են հայ ասում

ԵՐԵՎԱՆ — Կենտրոնական ընտրական հանձնաժողովին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ դեռևս կան ՀՀ քաղաքացիներ, որոնք արտահերք ԱԺ ընտրություններին չեն առաջադրվել ոչ մի ցուցակով։ «Նրանք շատ չէն՝ հնարավոր է 100–120 հոգի են ու չեն առաջադրվել ոչ մի կուսակցության ցուցակներում, անգամ չանցողիկ տեղերում»,- նշում է ներկայանալ չցանկացած մեր աղբյուրը ԿԸՀ-ից՝ «Նրանք նույնիսկ ռեյթինգայինով չեն առաջադրվել։ Նույնիսկ «Մենք» դաշինքով չեն առաջադրվել»։

Հանրապետական հիվանդանոցում կոմայից դուրս եկած մարդը ցուցակներից մեկում նույնպես գտել է իր անունը

Կարմիր գրքում հայտնվելիք այս խավը դժվարությամբ է գնում կոնտակտի, հրաժարվում է հարցազրույցներից և խուսափում է մարդաշատ վայրերից։ Երևանի մութ փողոցներից մեկում մեզ հաջողվեց մի քանի րոպե զրուցել նրանցից մեկի հետ։ Որպես Արմեն ներկայացած տղամարդը մի փոքր պարզաբանեց իր դիրքորոշումը՝ «Դուք տեսե՞լ եք ոնց են կուսակցական ցուցակները արդեն համալրում։ Ֆեյսբուքում պոստ են անում խնդրում են տակը + դնել։ Ստացվումա կուսակցության նախընտրական ցուցակ։ List.am-ն էլ, որ փորփրեիք մի 3-4 կուսակցության ցուցակ մտնելու հայտարարություն կգտնեք»։ Զրուցելուց «Արմենի» պուլսը արագացանում էր իսկ բիբերը լայնանում՝ «Թողեք հանգիստ ապրենք էլի, ի՞նչ կարիք կա որ բոլորը քաղաքականացված լինեն»։

ԿԸՀ մեր աղբյուրը հավելեց, որ ցուցակներում անխնա փորձում էին ներգրավվել նույնիսկ երեխաների, մուլտհերոսների և սիրված սերիալների կերպարների, սակայն բոլոր փորձերը կասեցվել են։

Գրի՛ր առաջին մեկնաբանությունը

Մեկնաբանել

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.