ԵՐԵՎԱՆ — ՀՀԿ համահիմնադիր Գալուստ Սահակյանը հերքել է ընտրություններին չմասնակցելու մասին լուրերը։ Մաեստրոյի պնդմամբ չմասնակցությունը ուրիշ կատեգորիա է և իրողություն։
«Երբեք չեմ ձգտել ինչ որ գործառույթի մեջ մասնակցել կամ քաղաքական գործընթաց։ Ես ինքս որպես Գալուստ Սահակյան եմ եղել գործառույթ և մասնակցություն կամ կազմակերպություն», — հստակ բացատրել է Սահակյանը։
«Հնարավոր է ոչ թե ես մասնակցեմ ԱԺ ընտրություններին այլ բուն ընտրությունները մասնակցեն իմ և իրենց, քանի որ բոլորս մի ազգ լինենք, հայեր ու հնդեվրոպցիներ՝ առանձին լեզվական ճյուղ», — դաբիտ արեց մաեստրոն։
Վերլուծաբանների կարծիքով Սահակյանը այնուամենայնիվ չի հայտնվի հաջորդ ԱԺ-ում, քանի որ նրա անունը չկա ՀՀԿ-ի կամ որևէ այլ կուսակցության ցուցակում։