Press "Enter" to skip to content

Երևանում հայտնաբերվել է Սիլվա Համբարձումյանից կաշառք չստացած անձ

Ուղղակի տեխնիկական վրիպակ է կամ անուշադրության հետևանք

ԵՐԵՎԱՆ — Ոստիկանություն ինքնակամ ներկայացած Սարգիս Խաժոյանը պնդում է, որ նա գործարար Սիլվա Համբարձումյանից երբևիցե կաշառք չի ստացել, թեև զբաղեցրել է պետական պաշտոն։ Ոստիկանները սկզբում թերահավտորեն մոտեցան քաղաքացու կասկածելի  հայտարարությանը, սակայն Խաժոյանի բանկային հաշիվների և սեփականության մանրակրկիտ զննությունը ցույց տվեց, որ իսկապես հնարավոր է, որ տվյալ անձը մազապուրծ է եղել բաժանված կաշառքներից։

«Իհարկե դեռ 100% համոզված չենք կարող լինել, որովհետև դե տեսնում եք՝ տիկին Համբարձումյանը ոչ մի պաշտոնյայի առանց «լավության» ու «վերաբերմունքի» չի թողել։ Բայց չենք էլ կարող անմեղ մարդուն մեղադրել»,- նշեց գործի քննիչ Մերուժան Ավետիսյանը։

Տիկին Համբարձումյանի գրասենյակից չեն բացառում այդ մի մարդուն տեխնիկական վրիպակի պատճառով առանց կաշառքի է թողելը. «Որևէ չար միտում այդտեղ փնտրել պետք չէ։ Այդքան կաշառք բաժանելը հեշտ գործընթաց չէ՝ մանավանդ կնոջ համար»։ Մեզ կրկին հիշեցրեցին, որ Սիլվա Համբարձումյանը բոլորովին ազնիվ ու անմեղ է օրենքի առջև, քանի որ կաշառման ժամանակահատվածում կաշառք առաջարկելը քրեորեն պատժելի չի եղել։ «Այո մի քիչ անհամ, բայց օրենքի տեսանկյունից լռիվ նորմալ երևույթ է եղել»։

Ինքը տուժածը խոստացել է դատական կարգով հասնել իրեն հասանելիք կաշառքի փոխհատուցման։

2 Comments

  1. […] armcomedy. Ոստիկանություն ինքնակամ ներկայացած Սարգիս Խաժոյանը պնդում է, որ նա գործարար Սիլվա Համբարձումյանից երբևիցե կաշառք չի ստացել, թեև զբաղեցրել է պետական պաշտոն։ Ոստիկանները սկզբում թերահավտորեն մոտեցան քաղաքացու կասկածելի  հայտարարությանը, սակայն Խաժոյանի բանկային հաշիվների և սեփականության մանրակրկիտ զննությունը ցույց տվեց, որ իսկապես հնարավոր է, որ տվյալ անձը մազապուրծ է եղել բաժանված կաշառքներից։ […]

  2. […] armcomedy. Ոստիկանություն ինքնակամ ներկայացած Սարգիս Խաժոյանը պնդում է, որ նա գործարար Սիլվա Համբարձումյանից երբևիցե կաշառք չի ստացել, թեև զբաղեցրել է պետական պաշտոն։ Ոստիկանները սկզբում թերահավտորեն մոտեցան քաղաքացու կասկածելի  հայտարարությանը, սակայն Խաժոյանի բանկային հաշիվների և սեփականության մանրակրկիտ զննությունը ցույց տվեց, որ իսկապես հնարավոր է, որ տվյալ անձը մազապուրծ է եղել բաժանված կաշառքներից։ […]

Մեկնաբանել

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.