Press "Enter" to skip to content

Սիսակյանը հավակնում է դառնալ երկրորդ ուժը ԱԺ-ում

Կորյուն Սիսակյանը դեռ դաշնակիցների փնտրտուքի մեջ է

ԵՐԵՎԱՆ — Մենք զրուցեցինք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած Սիրո մայրամուտ դաշինքի ղեկավար Կորյուն Սիսակյանի հետ, ով այսօր դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից դառնալու մտադրությամբ։

Ն.Մ. Պարոն Սիսակյան՝ Ձեր քաղաքական ուժը դեռ բավականին նոր է, Դուք ընադամենը մի ընտրական փուլի մասնակից եք եղել, սակայն տարբեր լրատվամիջոցների միջոցով վստահություն եք հայտնում, որ կդառնաք երկրորդ ուժը նոր ԱԺում։ Ո՞րտեղից այդպիսի վստահություն։

Կ.Ս. Նարեկ ջան, այդ վստահությունը ինձ տալիս եմ նախ և առաջ ես՝ նայելով իմ առնական դիմագծերին, այդ վստահությունը տալիս է իմ ընտրողը՝ Գուրգենը, իմ թիմը ու իմ շրջապատը՝ այսինքն ես։ Աներկբա է, որ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը քաղաքական վակուում է ստեղծում, իսկ այդ վակուումը կարող է լրացնել միայն թարմ քաղաքական ուժ։

Ն.Մ. Բայց անկեղծ ասած հիմա բոլոր են պնդում, որ հենց իրենք են երկրորդը լինելու։ ՀՀԿ, ԲՀԿ, Լուսավոր Հայաստան, նույնիսկ Մենք դաշինքը։

Կ.Ս. Այո մոդայիկ է դարձել, երեկ ստեղծված ու 0 շանս ունեցող կուսակցությունները պնդում են։ Զավեշտ է կարծում եմ (ծիծաղում է)

Ն.Մ. Ձեր կուսակցությունն էլ ,եթե չեմ սխալվում, մի քանի ամսվա պատմություն ունի։

Կ.Ս. Թեման մի փոխեք։ Մենք այն ուժն ենք ում վստահում են Մեղրիից մինչև Տավուշ, Արցախից մինչև Գյումրի։ Հին ուժերը ոչ մի նոր բան չունեն առաջարկելու։ Իսկ մենք նոր գաղափարներով ենք գալիս։ Թողեք աշխատենք՝ գրողը տանի։ Ես 28–29% ձայն եմ ակնկալում։

Երևանը չընտեց Սիսակյանին, բայց շատ հավանեց

Ն.Մ. Իսկ ի՞նչ ֆորմատով եք մասնակցելու։ Սիրո Մայրամուտ դաշինքը կպահպանվի թե՞ նոր դաշինք է կազվելու։

Կ.Ս. Այս պահին բանակցում ենք բոլոր ազատ քաղաքական ուժերի հետ։ Ռոբերտ Քոչարյանի հետ չենք կարողանում պայմանավորվել դաշինքի անվանման շուրջ՝ նա առաջարկում է «Քոչարյան դաշինք», իսկ ես պնդում եմ, որ «Սիսակյան դաշինք» անվանումը ավելի շատ ձայն կբերի։ Դե կարծում եմ նորմալ է, երբ երկու բնավորությամբ լիդեր ու ուժեղ առաջնորդներ բանավիճում են։ Րաֆֆի Հովհաննիսյանը մինչև չորեքշաբթի ժամանակ է խնդրել վերջնական պատասխան տալու համար։ Անդրիաս Ղուկասյանը չուզեց իմ հետ միավորվել՝ ասելով, որ երկու սիմպո տղա մի դաշինքում դա արդեն անհամեստություն է։ Բայց ես բոլորի հետ շատ սիրով հանդիպում եմ, զրուցում եմ։ Միայն ՕԵԿ-ին հենց սկզբից մերժեցի, որովհետև դե անլուրջ կլինի ՕԵԿ-ի հետ դաշինք կազմի Սիսակյանը։

Ն.Ս. Իսկ գրավի գումարը արդեն ունե՞ք։

Կ.Ս. (ձևացնում է թե զանգ ստացավ) Մի վայրկյան, շատ կարևոր զանգ է գալիս, հիմա կգամ… Այո պարոն Ծառուկյան՝ Սիակյանն է… (նստում է վերելակ և փախչում հարցազրույցի վայրից)։

Գրի՛ր առաջին մեկնաբանությունը

Մեկնաբանել

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.