ԵՐԵՎԱՆ — Ազգայնական ուժերը ներկայացրել են օրենքի նախագիծ, որը կարգելի ձեռնաշարժության գովազդը հանրային վայրերում և հեռուստատեսությամբ։ Օրենքի հեղինակը Դաշնակցությունն է և ԲՀԿ մի քանի պատգամավոր։
«Պետության հիմքը ընտանիքն է, իսկ ձեռնաշարժությունը քանդում է այն», — բացատրում է Արծվիկ Մինասյանը, — «Դա անբնական և ապազգային զբաղմունք է, որը փուռն է տալիս մեր գենոֆոնդը»։
Օրենքի համահեղինակ Պետրոս Գևորգյանը շեշտում է, որ հայ մարդուն հարիր չէ պիղծ եվրոպական այդ այլասերվածությունը՝ «Սերը պետք է լինի տղամարդու և կնոջ միջև, այլ ոչ թե տղամարդու և ձեռքի միջև։ Կարծում եմ մեր սուրբ հողից պետք է վռնդել բոլոր ձեռնաշարժությամբ զբաղվող անձանց»։
Նախաձեռնությանը դեմ է արտահայտվել Անկախ ձեռներեցների շարժման ղեկավար և ռումինահայ համայնքի ատենապետ Դանիել Մաստուրբը. «Քաք եք կերել», — բացատրել է վարպետը։
Օրենքի նախագծով նախատեսվում է եթերից և հանրային հարթակներից հանել բոլոր սիրուն աղջիկներին, կարճ համազգեստեր և Լիլի Մորտոյին, որոնք կարող են դրդել երիտասարդներին ձեռնամուխ լինել եվրոպական արժեքներին։
Նախագիծը հաջորդ շաբաթ կմտնի խորհրդարան։