Press "Enter" to skip to content

Ոստիկանությունը համենայնդեպս արգելեց ՍԴՀԿ, ՀՌԱԿ և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ֆորումները

Մինչև տարվա վերջ բոլոր 4 տառանի հապավումները կասկածելի կլինեն

ԵՐԵՎԱՆ — ՀՀ Ոստիկանությունը ավելի ուշ հայտնեց, որ բացի ԼԳԲՏ ֆորումից կհետաձգվի ՍԴՀԿ, ՀՌԱԿ, ՀՆԿԿ և ԵԱՀԿ ԺՀՄԻԳֆորումների անցկացումը։ «Համենայնդեպս։ Մինչև այդ հապավումների փորձագիտական  ուսումնասիրության արդյունքները պարզ չդառնան մենք ձեռնպահ կմնանք կասկածելի հապավումներով ֆորումներ թույլատրուց»,- նշեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Ոստիկանությանը համենայնդեպս դիմել է ԵԱՀԿ-ն, նշելով որ մոտակա ընտրություններին իրենք իրականացնելու են դիտորդական առաքելություն և հնարավոր է ֆորում, բայց նրանց հապավման մեջ ոչ մի վտանգավոր բան չկա։ «Ուղղակի մենք կրկնակի ռիսկային խմբում ենք՝ մերը հերիք չէ ԵԱՀԿ է, մի հատ էլ ԺՀՄԻԳ։ Բայց մեր գործունեությունը զուտ ընտրությեւններին կվերաբերի»,- հավաստիացրել է համակարգող Ալլա Բոլտունցը։ Մեկ այլ դիմում ներկայացերել է ՍԴՀԿն. «Ախր մենք 100-ից ավել տարվա պատմություն ունեցող կուսակցություն ենք, ո՞նց կարելի է նման կերպ խոչընդոտել մեր գործունեությունը։ Համենայնդեպս մենք կդիմենք եվրոպական դատարան»։

Իրենց ֆորումի անկացումից համենայդեպս հրաժարվել է Լևոն Տեր Պետրոսյանի գրասենյակը՝ ԼՏՊԳ-ն