ԵՐԵՎԱՆ — ԱԺ վերջին նիստին վարչապետի պաշտոնակատարը աղմկահարույց բացահայտում է խոստացել հանրությանը։ Փաշինյանը խոստանում է, որ բացահայտումը կլինի շատ աղմկահարույց ու անսպասելի։
«Բնական է, որ քննության գաղտնիությունը բացել չեմ կարող.. ավելի շատ, բայց ասեմ, որ բանտ նստողը լինելու է պատգամավոր՝ 173սմ բոյով ու դրական րեզուսով՝ 2րդ խումբ», — նշել է վարչապետը ԱԺ ամբիոնից։
Վարչապետի պնդմամբ պատգամավորը առանձնակի խոշոր գումար է գողացել բյուջեից, ինչի պատճառով այս պահին մեծ տագնապ կա պատգամավորների 70%-ի մոտ։
ՀՀԿ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը կոչ է արել գոնե իշմար տալ. «Մի փոքր անհասկանալի է ակնարկը՝ մեծ գումար հափշտակելը ընդհանրապես չի նեղացնում կասկածյալների օղակը»։
Ի պատասխան հարցումներին Հատուկ քննչական ծառայությունը աղաչել է վարչապետին էլ մանրամասներ չտալ գործի մասին։ «Թողեք գործ անենք, փլիզ», — նշել է ծառայության մամլո խոսնակը։
Վարչապետը համաձայնվել է լռել մինչև քննության ավարտ հավելելով. «Այլևս ոչ մի խոսք իմ կողմից չեք լսի այդ 1967թ-ին ծնված բրյունետ ջրհոսի մասին, որին շուտով կնստացնենք բանտ»։
[…] Աղբյուրը ` armcomedy.com […]
[…] Աղբյուրը ` armcomedy.com […]
[…] Աղբյուրը ` armcomedy.com […]