Press "Enter" to skip to content

ՀՅԴ 2 բացակա պատգամավորները բացատրագրեր են ներկայացրել

Չարժի փորփրել ու մեղավորներ փնտրել ու անուններ պարզել, քանի որ դա կլինի գործ տալ։

ԵՐԵՎԱՆ — Ընտրական օրենսգրքի չընդունման պատճառ դարձած 2 ՀՅԴ պատգամավորներ Անդրանիկ Կարապետյանը և Ռոմիկ Մանուկյանը այսօր Արա Բաբլոյանին ներկայացրել են բացակայության պատճառների բացատրագրեր։ Ստորև ներկայացնում ենք բացատրագրերի բովանդակությունը՝

 

Հարգելի պարոն Բաբլոյան՝

Ես՝ Ռոմիկ Մանուկյանս չեմ ներկայացել ԱԺ նիստին, քանի որ քնած եմ մնացել։ Տեղի ունեցածի համար խնդրում եմ մեղեդրել միմայն իմ Սամսունգ հեռախոսի զարթուցիչին։

Ռոմիկ Մանուկյան

Հ.Գ.՝ Այսօր նոր արթնացա։

ԵՎ Անդրանիկ Կարապետյանի բացատրագիրը։

Մեծարգո պարոն Բաբլոյան՝

Ես՝ Անդրանիկ Կարապետյանս երեկ (29.10.2018թ.) չեմ կարողացել մասնակցել ընտրական օրենսգրքին նվիրված ԱԺ նիստին, քանի որ ունեցել եմ անհետաձգելի գործեր։ Եղանակի կտրուկ փոփոխության պատճառով հարկ համարեցի փոխել ավտոմեքենայիս անտիֆրիզը։ Գործը մի քիչ ձգձգվեց, որովհետև չէի հիշում կանաչ անտիֆրիզ էի լցրել նախկինում թե կապույտ, վարպետը առաջարկեց շառից փորձանքից հեռու փորձել կարմիրը։ Երբ անտիֆրիզը փոխված էր զգացի, որ կարելի է մի բան ծամել՝ այցելեցի Mr. Gyros արագ սննդի ցանց ու պատվիրեցի երեք թան և երկու գիրոս՝ տավարի ու հավի, քանի որ խոզ առանձնապես չեմ սիրում։ Գիրոսները խեղդելուց հետո որոշեցի մի քիչ զբոսնել ու գնացի դեպի Ցիտադել բիզնես կենտրոն։ Այնտեղ դասարանցիս է աշխատում։ Վերելակում զգացի որ ճնշումս ընկել է (երևի չարժեր միանգամից երեք թան գմփցնել)։ Ասեցի ոչինչ, հիմա Արթուրի (դասարանցիս՝ մինչև 4-րդ դասարան կլոր գերազանցիկ) հետ սուրճ կխմեմ կկարգավորվի։ Սակայն սրիկա վերելակը որոշեց, որ հենց այդ պահին պետք է փչանա։ Վարպետը մոտեցավ 2 ժամ անց, քանի որ Կորյունի վրա ավտովթար էր տեղի ունեցել։ Փառք Ատծո 4G-ն վերելակում բռնում էր ու ես կարողացա ինձ զբաղացնել լուրեր կարդալով։ Հենց վերելակում էլ արդեն տեղեկացա, որ ընտրական օրենսգրքի քվեարկությունն ավարտվեց և նախագիծը չընդունվեց ինչ-որ բացակա պատգամավորների պատճառով։ Վերելակից դուրս գալուց հետո գնացի ուղիղ տուն։ Եթե կարիք կա էլ ավելի երկար ու մանրամասն ներկայացնել դեպքի հանգամանքների, մի հապաղեք՝ դիմեք։

Հարգանքով՝

Անդրանիկ Կարապետյան

 

Գրի՛ր առաջին մեկնաբանությունը

Մեկնաբանել

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.