Press "Enter" to skip to content

Տարոնի հրաժեշտի քեֆի թամադա ընտրվել է ՔՊ անդամ

Սկզբի մի քանի ամիսը Մարգարյանենք կապրեն Վոլոչկովայի դաչայում

ԵՐԵՎԱՆՏարոն Մարգարյանի շաբաթներ առաջ կայացած հրաժեշտի քեֆը անցավ ընդդիմադիր կենացների պայմաններում։ Հիշեցնենք՝ Երևանի նախկին քաղաքապետը տեղափոխվել է Մոսկվա՝ վայելելու Երևանի քաղցրությունը հեռվից։

Հրաժեշտի քեֆի մասնակիցների պնդմամբ թամադա ընտրելու ընթացքում ոչ մի հանրապետական չի առաջադրվել՝ հաշվի առնելով ցածր ինքնագնահատականը։ Շուտով պարզվել է, որ սեղանի ծերին նստած հարևանի ուսանող երեխեն վերջերս անդամակցել է ՔՊ կուսակցությանը և ավտոմատ ընտրվեց թամադա։

«Անկեղծ շատ բարդ էր ղեկավարել այդ սեղանը», — նշում է թամադա Աշոտիկ Մնոյանը, — «Մի կողմից պետք է սփոփեի պարոն Տարոնի հեռանալը մի սրտի մայրաքաղաքից մեկ այլ սրտի մայրաքաղաք։ Բայց մյուղ կողմից… էլ ով պիտի ընտրվեր սեղանի ղեկավար՝ ես միակ ՔՊ անդամն էի սեղանին»։

Մարգարյանի մերձավորները հաստատել են, որ նախկին քաղաքապետը գտել է իր սրտի նոր մայրաքաղաքը և պատրաստվում է այնտեղ վայելել իր արդար քրտինով վաստակած էդ մի քանի միլիոն դոլարը։