Press "Enter" to skip to content

Ատլանտիդայի պարաօլիմպիական հավաքականը ցանկանում է խաղալ հայկական թիմի հետ

Հայկական ֆուտբոլիստները համենայնդեպս կսովորեն ծրագրավորում

ԵՐԵՎԱՆՀայաստան-Ջիբրալթար խաղից հետո հայկական ֆուտբոլը լուրջ հետաքրքրություն է առաջացրել միջազհային ասպարեզում։ Արդեն Հայաստանի հետ խաղալու ցանկություն են հայտնել՝ Մոզամբիկի ոսկերիչների ասոցիացիային կից ֆուտբոլի ակումբը, Շոտլանդիայի կույրերի միավորման երիտթևը և Ատլանտիդայի պարաօլիմպիական ֆուտբոլային հավաքականը։

«Մենք անկեղծ ցանկանում ենք խաղալ հայկական հավաքականի հետ,»-  նշեց Ատլանտիդայի պարաօլիմպիական հավաքականի մարզիչ Հարություն Խռիկյանը, որը, ի դեպ մայրական տատիկի կողմից հայ է։

«Մենք կարծում ենք, որ հայակական թիմը ունի որոշակի առավելություն մեր տղաների հանդեպ՝ հաշվի առնելով, որ մերոնք մի քանի հազար տարվա դիակներ են, սակայն Ջիբրալթարի հետ խաղը ցույց տվեց, որ ամեն ինչ էլ հնարավոր է»։

Հայկական ֆուտբոլի ոչ մի ներկայացուցիչ առայժմ չի արձագանքել, սակայն աղբյուրների փոխանցմամբ հայկական հավաքականը մտադիր է քննարկել մարտահրավերը գարնան սկզբին։

Գրի՛ր առաջին մեկնաբանությունը

Մեկնաբանել

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.