ԵՐԵՎԱՆ — Կառավարության որոշմամբ այսուհետ հանրության առջև բաց կլինի ոչ միայն ԱԺ-ն և նախագահական նստավայրի պուրակները, այլև ԱԱԾ նկուղները:
Քաղաքացիները կկարողանան զբոսնել հայտնի ԱԱԾ նկուղներով աշխատանքային ժամերին, ինչպես նաև այնտեղ պահել ձմեռվա պահածոները: Զբոսաշրջիկները նաև կկարողանան նաև այնտեղ գիշերել հյուրանոցների գերզբաղվածության ամիսներին:
“Հրաշք է, ուղղակի հրաշք”, — արձագանքել է ՀՀ անկախության խորհրդանիշ Պարոյր Հայրիկեանը: “Այսօր այցելեցի և պարզվեց իմ սենյակը մնացել է նույնը` ոչ մի կահավորման տարր անգամ չեն փոխել: Չէի պատկերացնում այդքան հարգանք իմ հանդեպ…”
Կառավարության խոսնակը բացատրում է, որ սա բաց դռների քաղաքականության շարունակությունն է. “Երկար տարիներ քաղաքացիները միայն լսել են այդ նկուղների մասին` ԿԳԲ պադվալներ: Այժմ իշխանությունը պատկանում է ժողովրդին և այլևս արգելքներ չկան:”
Խոսնակի փոխանցմամբ հանրությանը հասանելի կլինեն նաև ԱԱԾ ճաշարանը և ներքին փոքրիկ զբոսայգին: Իսկ մոտ ապագայում կբացվեն նաև ԿՈՇ քրեակատարողական հիմնարկը և Գրանդ Քենդին: