ԵՐԵՎԱՆ — Նախկին իշխանությունը խստորեն դատապարտել է վարչապետ Փաշինյանի հեծանվային արշավը: ՀՀԿ-ի պնդմամբ առանց սաղավարտի երթևեկելը խախտում է ՀՀ օրենսդրությունը:
“Դա մայր օրենքի կոպտագույն խախտում է և ապացուցում է, որ Փաշինյանի ռեժիմը զբաղված է միայն բեսպրեդելով և իրեն բարձր է դասում օրենքից”, — նշում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Աշոտյանը սպառնում է դիմել Եվրադատարան. “Ամեն ինչ անելու ենք, որ Փաշինյանը խստագույնս պատժվի պետության հիմքերը խարխլելու համար: Մեր աղբյուրներից գիտենք նաև, որ իր մեքենայի մարգատը ուշացումով է մի քնաի անգամ միացել:”
ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը նշեց. “Եկեք չմոռանանք, որ մենք 1700 տարվա քրիստոնյա երկիր ենք: Սա իհարկե թեմայի հետ կապ չունի, բայց ամեն դեպքում չմոռանանք: Իսկ Փաշինյանը պետք է նստի բանտում հեծանիվային երթևեկության կանոնները ցինիկաբար խախտելու ամար:”
Ռեժիմի խոսնակ Արման Եղոյանը արձագանքել է մեղադրանքներին. “Իրոք սկզբում առանց սաղավարտի էր… ցավում ենք… պատրաստ ենք այդ առիթով իշխանությունը վերադարձնել ՀՀԿ-ին”:
Օրվա վերջում Շարմազանովը ևս մեկ ասուլիս հրավիրեց, որտեղ հստակ նշեց. “Ամեն դեպքում եկեք միշտ հիշենք, որ մենք 1700 տարվա քրիստոնյա երկիր ենք:”
[…] SERGEY- http://www.armcomedy.com/2018/10/02/bike/ 2018-10-03 […]