Press "Enter" to skip to content

Աստված կարձագանքի Մենուային 3 աշխատանքային օրվա ընթացքում

“Անձամբ իմ համար բան չեմ խնդրում, Տեր Աստված
… մաքսիմում մի հատ կապուչինո, եթե շատ զբաղված չես…”

ՎԱՏԻԿԱՆ — Հռոմի պապը խոստացել է, որ Մենուա Հարությունյանի աղոթքը անձամբ կհասցնի Տիրոջը մոտակա օրերին։ Հիշեցնենք, որ առաքելական ֆեյսբուքի օգտատերը Աստծուց խնդրել է խելք կառավարության համար։ Եվ ոչ մի անձնական բան․ ՈՉ ՄԻ։

Վատիկանի մամլո խոսնակ Ջուզեպե Կադրիլին փոխանցել է պոնտիֆիկի կոչը. “Մենք չկարողացանք զսպել հուզմունքը, երբ տեսանք այդ մանչուկի աղոթքը առ Աստված… Երանի Հայաստանին, որ նման աստվածապաշտ հրաշամանուկ ունեք։”

Կարդինալներից մեկը խոստացել է արագացնել աղոտքին պատասխանելու գործընթացը. “Ինչպես գիտեք Աստված արձագանքում է երեք աշխատանքային օրվա ընթացքում, սակայն ես անձամբ կփորձեմ արագացնել, մենակ թե ասեք էդ տղուն սսսս… դուրս գա սուրբ գետից։”

“Մենուաս ուրիշ ա էլի…”

Մենուա Հարությունյանի արարքին հիացած արձագանքել է նաև Դալայ Լաման. “Ես այսքան տարվա սրբություն, ես սենց բան չէի տեսել։ Ես վաղուց էի հետևում փոքրիկ Մենուային, սակայն առաջին անգամ եմ տեսնում, որ սիգառը բերանը չի առել ու սրբավայրում նկարվում… Երևի իրոք հավատում է, որ նա կարևոր է Աստծո համար”։

Բուն Մենուա Հարությունյանը կոչ է անում իրեն հանգիստ թողնել և մասնակցել իր աղոտքին լայքերով և սրտիկներով։ “Թողեք ես իմ փայ Աստծո հետ հանգիստ շփվեմ։ Ես վստահ եմ, որ աշխարհի բոլոր խնդիրներից Տիրոջ համար ամենակարևորը իմ խոսքն է ի խորոց սրտի։”

4 Comments

  1. […] armcomedy.com-ը գրում է. ՎԱՏԻԿԱՆ — Հռոմի պապը խոստացել է, որ Մենուա Հարությունյանի աղոթքը անձամբ կհասցնի Տիրոջը մոտակա օրերին։ Հիշեցնենք, որ առաքելական ֆեյսբուքի օգտատերը Աստծուց խնդրել է խելք կառավարության համար։ Եվ ոչ մի անձնական բան․ ՈՉ ՄԻ։ […]

  2. Ashot Grigoryan Ashot Grigoryan Սեպտեմբերի 27, 2018

    “Բուն Մենուա Հարությունյանը կոչ է անում իրեն հանգիստ թողնել և մասնակցել իր աղոտքին լայքերով և սրտիկներով”—հարգելի նյութի հեղինակ, քերականական սխալ տեսնելուց մարդիկ սովորաբար սկսում են անլուրջ վերաբերվել քեզ։ Նյութեր գրելուց գրագրությանը ավելի մեծ ուշադրություն դարձրու, ի օգուտ քեզ եմ ասում

  3. Gmail User Gmail User Սեպտեմբերի 27, 2018

    Ժող, գոնե բոլոր տեղերում աղոթք գրեք, աղոՏք եք գրել տեղ-տեղ։

Մեկնաբանել

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.