![](https://i0.wp.com/www.armcomedy.com/wp-content/uploads/2018/09/740e2c44-5a78-11e8-a7d9-186ba932a081_1280x720_192144.jpg?resize=379%2C229)
ՎԱՏԻԿԱՆ — Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը խիստ զգուշացմամբ է հանդես եկել թավշյա հեղափոխության գուսան Հրագի հասցեին։ Պոնտիֆիկոսը կոչ է արել Հրագին նոր երգ չգրել ավագանու վերջին ընտրությունների թեմայով։
Երկուշաբթի օրը Պապ Ֆրացիսկոսը դիմել է ողջ հայ ժողովրդին՝ շնորհավորելով ավագանու ընտրությունների խաղաղ անցկացման կապակցությամբ։ Պապը հատկապես շեշտել է հերթական հաղթանակի կապակցությամբ Հրագի կողմից նոր երգի ստեղծման վտանգը։
“Դրան առաջին պլան կբերե՞ն բա, արա։ Տենցներին պետք ա տանել կոխել այ էն ծակի մեջ, վրչո,” — նշել է պոնտիֆիկը ՀՀ կառավարությանը ուղղած հաղորդագրության մեջ։ “Ականջներս վարի գնաց արա… էսս ինչ զզվելի տղայա,” — հավելել է որպես կանոն շատ բարեկիրթ արտահայտվող ծերուկը։
Հրագը առայժմ չի արձագանքել կոչին, սակայն Երևանում Եվրամիության պատվիրակությունը սպառնացել է սառեցնել ֆինանսական աջակցությունը ՀՀ-ին, եթե այս տարի լույս տեսնի երիտասարդ գուսանի նոր երգը։