Press "Enter" to skip to content

“Երբեմն մարդիկ դժվար են հասկանում, որ մեզ սիրում են” — ՕԵԿ

ՕԵԿ՝ չշփոթել Հայկական վերածնունդի հետ

ԵՐԵՎԱՆ — Ավագանու քարոզարշավի մասնակից Օրինաց Երկիրը ցածր, անհավանական և թույլ է գնահատում ընտրություններում հաղթելու բոլոր մյուս ուժերի շանսերը։։ Կուսակցությունը պնդում է, որ կարող է ստանալ մեծամասնություն, եթե մարդիկ հասկանան, որ սիրում են իրենց։

“Մարդիկ շատ զոմբիացած վիճակում են այս օրերին,” — նշում է ՕԵԿ ապագա քաղաքապետ Մհեր Շահգելդյանը, — “Մարդկանց թվում է, թե նրանք սիրում են ներկա իշխանությանը և պատրաստ են ամեն ինչի։ Նրանց նույնիսկ չեն գիտակցում, որ իրականում իրենց սիրտը պատկանում է ՕԵԿ-ին”։

ՕԵԿ-ը խոստանում է դռնեդուռ այցելել քաղաքացիներին և բացատրել, որ իրականում նրանք ենթագիտակցաբար համակրում են իրենց կուսակցությանը։

Բացատրության ենթարկված քաղաքացիներից մեկը  նշեց. “Իրականում ես ընդհանրապես չգիտեի, որ համակրում եմ ՕԵԿ-ին, սակայն նրանք բավական համոզիչ փաստարկներ և փաստեր ներկայացրեցին։ Ու տենց որ չոտկի բացատրեցին, ես հասկացա, որ սրտիս խորքում միշտ ՕԵԿ-ին եմ սիրել։”

ՕԵԿ-ը կոչ է անում մարդկանց ինքնուրույն գիտակցել սերը իրենց հանդեպ և չստիպել ամեն մեկին հատ-հատ բացատրել այդ պարզ ճշմարտությունը։