Հազարավոր թաղային հեղինակությունների կդառնան գործազուրկ
19/09/2018 / Հեղինակ՝ Sergey
Թաղային հեղինակությունները սպառնում են դիմել Եվրադատարան
ԵՐԵՎԱՆ — Գալիք ավագանու ընտրություններին ընդառաջ հազարավոր թաղային հեղինակություններ ահազանգում են գործազրկության վտանգի մասին։ Կառավարությունը խոստանում է աջակցություն առավել խոցելի հեղինակություններին։
Տասնյակ թաղային հեղինակություններ ցույց են անում այս պահին կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով իրենց ապահովել աշխատանքով։ Հավաքվածներից մեկը՝ Ճուտը, նշեց. “Ահավասիկ վրդովված եմ, բո#ը։ Մեզ զրկում եմ ոչ միայն միակ եկամուտի աղբյուրից այլև մեր կյանքի կոչումից”։
Թաղային հեղինակությունները մասնավորապես վրդովված են, որ կառավարությունը այդքան կտրուկ արգելել է թաղային հեղնակությունների գործունեությունը ընտրությունների շրջանակներում։
ՍոցԱպ նախարարությունը խոստացել է վերապատրաստման ծրագրերում ներգրավել մասնավորապես բազմազավակ խուժաններին և հաշմանդամություն ունեցող սափրագլուխներին։ Համայնքի առավել բութ ներկայացուցիչներին կհատկացվի մեկանգամյա նպաստ։
ԵՐԵՎԱՆ - Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդհառաջ որոշակի լարվածություն է արձանագրվել թաղային հեղինակությունների և տեղական մանկլավիկների շրջանակում։ Ակնկալվում է, որ այս ընտրություններին ընտրակաշառք բաժանելու բոլոր դեպքերը պետք է խստագույնս պատժվեն, արդյունքում այս բազմամարդ համայնքը կանգնած է հնարավոր գործազրկության առջև։ «Մենք էլ ենք ընտանիք պահում։ Մարդ կա 2-3 ընտանիք ա պահում»,- ասում…
Շաբաթվա լրատվության երգիծական ամփոփում: Դիտեք ԱրմՆյուզի եթերում ամեն երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ 23:30, կրկնություն` երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ 13:00: Կիրակի օրերին 12:30-14:00 ArmComedy ԺԱՄ Արմնյուզի եթերում, դիտեք շաբաթվա երեք թողարկումները իրար հետևից: Ինչ էին անում թաղային հեղինակությունները գրողների միության նախագահի ընտրություններին Զարուհի Փոստանջյանը փոխարինեց Ռուբեն Հակոբյանին Եվրոպացի մարդը Հայաստանում Մհերը բթվում…
Շաբաթվա լրատվության երգիծական ամփոփում: Դիտեք ԱրմՆյուզի եթերում ամեն երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ 23:30, կրկնություն` երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ 13:00: Կիրակի օրերին 12:30-14:00 ArmComedy ԺԱՄ Արմնյուզի եթերում, դիտեք շաբաթվա երեք թողարկումները իրար հետևից: Ազգային ժողովփակ դռների քննարկումները Կոմպոզիտորների միությունը ընտրում է նախագահ Թաղային հեղինակությունը ընտրություններին Լիքը երկիր ուզում են մտնեն մաքսային միություն…