
ԵՐԵՎԱՆ — Կառավարությունը հավաստիացնում է, որ ասֆալտին փռվելիք բոլոր օլիգարխիկ թիկնապահներին կիրազեկեն, որ դա իրականացվում է սիրո և համերաշխության շրջանակներում։
Վարչապետի հայտարարած ասֆալտին փռելու հատուկ միջոցառումները կանցկացվեն Մշակույթի նախարարության հետ համատեղությամբ։ Նախարարությունը կերաշխավորի, որ պառկացվող մարդիկ ստանում են նաև սիրո և համերաշխության ազդակներ։
“Մենք արդեն պատրաստել ենք հատուկ նշանակության մշակութային աշխատակիցներ, որոնք օլիգարխների թիկնապահներին պառկացնելու ընթացքում կընթերցեն Տերյան և Սևակ,” — նշում է մշակույթի նախարարը։
Նախարարը նաև ասաց, որ յուրաքանչյուր հատուկ ջոկատին կկցվեն երաժիշտներ, որոնք զուռնա-դուդուկի ղողանջների ներքո կամրապնդեն սիրո և համերաշխության մթնոլորտը։