Press "Enter" to skip to content

Դարթ Վեյդերը բանավեճի հրավեր է նետել Նաիրա Զոհրաբյանին

Ուրախ եմ, որ երկուսս էլ սև գույնն ենք նախընտրում։ Սա արդեն երկխոսության սկիզբ է

ԿՈՐՈՒՍԿԱՆՏ — Քիչ առաջ Դարթ Վեյդերի գրասենյակը հրապարակեց սիթ լորդի խոսքը ուղղված Երևանի ավագանու թեկնածու Նաիրա Զոհրաբյանին։ Իր խոսքում Գերագույն հրամանատարը դիմում է տիկին Զոհրաբյանին՝ կոչ անելով չխուսափել իր հետ բանավիճելուց և պարզ ու շիտակ քննարկել Երևանի առջև ծառացած բազմաթիվ խնդիրները։

«Հարգելի տիկին Զոհրաբյան։ Մութ կողմը ողջունում է Ձեզ։ Նախ նշեմ, որ նույնաբովանդակ նամակով դիմելու եմ նաև մյուս թեկնածուներին, բայց Ձեր հանդեպ հատուկ համակրանք ունեմ, ուստի սա առաջին նամակս է։ Անթույլատրելի եմ համարում Երևանի ավագանու ընտրությունների մթնոլորտը էլ ավելի լարելը։ Ես լսել եմ, որ ընտրությունները պետք է անցնեն սիրո և համերաշխության մթնոլորտում, սակայն ճիշտ հակառակն եմ տեսնում։ Դիմում եմ բոլորին՝ դադարեք իրար վրա ցեխ շպրտել ֆեյք օգտատերերի միջոցով, դադարեք Երևանի խնդիրներից անցնել անձնավորված վիրավորանքների։ Մենք դա չենք ուզում Երևանի համար։ Եթե մոտ օրերին բանավեճեր այդպես էլ չկազմակերպվի, ես անձամբ պատրաստ եմ ժամանել Երևան և հերթով բոլոր թեկնածուների հետ բանավիճել՝ հենց զուտ միայն Երևանի խնդիրները բարձրաձայնելու համար։ Տեղյա՞կ եք Սանիտեկը ինչ վատա աշխատում։ Տեղյա՞կ եք, որ բնակելի շենքերը կռիսանոցների են վերածվում։ Սա անթույլատրելի է, խնդրում եմ սևեռել ուշադրությունը իրական խնդիրներին։

Հարգանքով՝

Դարթ Վեյդեր,

Կայսերական նավատորմի Գերագույն հրամանատար»

Գրի՛ր առաջին մեկնաբանությունը

Մեկնաբանել

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.