Press "Enter" to skip to content

Օլիգարխների թիկնազորին կփռեն Հյուսիս-Հարավի աֆալտի երկայնքով

Առաքել Մովսիսյանը կոչ է արել օլիգարխներին՝ զինաթափվել

ԵՐԵՎԱՆ — Նիկոլ Փաշինյանի կոչին ի պատասխան ուժային կառույցները սկսել են օլիգարխների զինաթափման և արևի տակ ասֆալտին փռման նախապատրաստությունները։

Գործողությունը նախատեսվում է իրականացնել Տրանսպորտի նախարարության հետ համատեղ։ Նախարարության խոսնակը նշում է. “Այս հրահանգի շրջանակներում որոշվել է մինչև տարվա վերջ ավարտել Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարությունը՝ թիկնազորին հարմարավետ պառկացնելու նպատակով”։

Իրավապահները մտավախություն ունեն, որ այդ տարածքը կարող է չբավարարել և համենայնդեպս կոչ են արել սուպերմարկետների ղեկավարներին տրամադրել իրենց ավտոկայանման տարածքները։

Միաժամանակ օլիգարխների թիկնապահները դիմել են կառավարությանը ասֆալտին պառկելու միջոցառումը հետաձգելու խնդրանքով. “Թե որքան կմնանք պառկած ասֆալտի վրա հայտնի չէ, իսկ արևը դեռ անխնա վառում է,” — նշեց ‘Թիկնազորի հելսինկյան գրասենյակի’ ղեկավար Պարթև Տաքունցը’: “Եթե չհետաձգեն էդ պառկացնելը, ապա գոնե խնդրենք երեկոյան խախանդ ժամի ու ցանկալի ա մի տալդա տեղ պառկացնեն մեզ”:

Կառավարությունը չի բացառում, որ ասֆալտի շինարարության վրա կաշխատեն բուն փռվելիք թիկնապահները։

Գրի՛ր առաջին մեկնաբանությունը

Մեկնաբանել

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.