Press "Enter" to skip to content

Ֆեյք օգտատերերի համայնքը խիստ դժգոհ է Փաշինյան-Պուտին հանդիպումից

Ձեռքսեղմումը միջինից 4 վայրկյանով կարճ էր © Sputnik / Asatur Yesayants

ԵՐԵՎԱՆ — Ֆեյսբուքի հայաստանյան տիրույթում բնակվող մի շարք ֆեյք օգտատերեր իրենց դժգոհությունն են հայտնել Փաշինյան-Պուտին հանդիպման կապակցությամբ։

Gurgen Manukyan անունով, սակայն գեղեցիկ շիկահերի լուսանկարով օգտատերը գրում է՝ «4 ամսվա մեջ ընդամենը 3 անգամ են հանդիպել։ Ակնհայտա, որ Պուտինը Փաշինյանին առհամարումա։ Ես իմ Ամերկայում ապրող բաջանաղին եմ ավել հաճախ հանդիպում»։

Օգտատերերին հանգիստ չէր տալիս անգամ բանախոսների ժեստիկուլյացիան։ Nvard Gurgenovna անունով և Ռիհաննայի լուսանկարով հայուհին չէր կարողանում թաքցնել վրդոհվմունքը՝ «Պուտինը նույնիսկ չէր լսում թե ինչա խոսում Փաշինյանը։ Աչքերը փակել էր և ինչ-որ ուրիշ բաների մասին էր մտածում։ Ամոթ»։

Ֆեյք համայնքի թիրախում կրկին վարչապետի ռուսերենն էր։ Kirill Mefodyan անունով և իր պնդմամբ Google ընկերության աշխատակիցը կրկին իրեն չզսպեց։ «Как можно так плохо поговорить о русском? На этом языке творовали такие поэты как Пушкин, Лермонтов и Блонк. Этот язык учат в наших школах, всегда, а варчапет нехорошо знает».

Օգտատերերին հակադարձում էր ֆեյք օգտատերերի Փաշինյանական բանակը։ Նրանք հանդիպման տեսագրությունից ստացել էին բոլորովին հակառակ տպավորություն։ «Ջա՛ն։ Տեսա՞ք ոնց վարչապետը պլոճիկով իրան պահեց։ Ձեռքը նենց սեղմեց, որ ցավացրեց։ Աչքերին նենց էր նայում, որ Պուտինը հայացքը թեքում էր։ Դուխո՛վ»,- ամոփոեց հանդիպումը NikolJan Hovhannisyan օգտատերը։

Կողմերը ջղային քոմենթներ գրեցին միմյան ստատուսների տակ, վիճեցին և հեռացան նոր իրական ֆրենդներ որսալու։